
Վարչապեը Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց խոսակցությունները, թե ինքը վատ հարաբերություններ ունի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
«Ոչ մի նախարարի և վարչապետի հարաբերությունները չի կարող լարված լինել, որովհետև վարչապետը վարչապետ է, նախարարը նախարար է: Տարոն Մարգարյանը շատ նորմալ աշխատում է, և այդ բամբասանքները պետք է ավարտվեն», – ընդգծեց նա:
Հարցին` 2017 թվականի ընտրություններից հետո ձեզ որտեղ եք տեսնում, վարչապետ պատասխանեց. «Հիմա պիտի ապրենք մինչև 2017 թվականը: Մեր տանն անպայման, հետո կորոշենք»:
Վարչապետն անդրադարձավ նաև Վարդան Օսկանյանի ստեղծվելիք կուսակցությանը և Ընտրական օրենսգրքին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: