“Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է “տեղաղրել” սրճարան։ “ՉԻ” տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը դարձյալ պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվեցին երևանցիների ճնշման արդյունքում։ Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով։
Մանրամասները այսօրվա համարում