Ժողովուրդ.Արդշինինվեստբանկը յուրացրել է քաղաքացիների գրավադրած ոսկիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նախօրեին Վարդենիսի շուրջ երկու տասնյակ բնակիչներ դիմել էին “Ժողովուրդ” օրաթերթին՝ հայտնելով որ իրենք “Արդշինինվեստբանկ”-ի Վարդենիսի մասնաճյուղից ոսկու գրավի դիմաց վարկեր են վերցրել, ժամանակին մարել, սակայն երբ գնացել են ոսկին վերցնելու, պարզվել է, որ վճարումների դիմաց տրված բոլոր կտրոնները կեղծ են եղել։ Բացի այդ, բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը սպառնացել է, թե եթե դիմել են “Ժողովուրդ”-ի խմբագրություն, ուրեմն ընդհանրապես իրենց ոսկիները չեն ստանա. “Ումից ուզում եք, պահանջեք։ Չկա”։ 
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում բանկի կողմից խաբված քաղաքացիները նաև պատմեցին, որ կեղծ կտրոն տվող աշխատակիցը՝ Օլգան, մոտ օրերս բանկ մտնելուն պես բնակիչների ներկայությամբ բարձրաձայն հայտարարել է, թե “փողերը մենակով չեմ կերել”։ Մինչդեռ Արտյոմ Մկրտչյանը հակառակն է պնդում. “Բանկը ոչ մի խնդիր չունի։ Քաղաքացիներն ինձանից գումար չեն պահանջում։ Ես կառավարիչ եմ ու իմ գործով եմ զբաղվում։ Ես ոչնչից էլ տեղյակ չեմե։ Սակայն նրան ոչ ոք չի հավատում”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս