Հրապարակ. Գյուղապետի որդինե՞րն են կրակել գեներալի լցակայանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ։ Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո և Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը:
 
Պարզվում է՝ նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթև կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան։ Քանի որ գյուղապետը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսևորումներ է ունենում։ Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է “զենք-զինամթերքի հանձնման օպերացիան” Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ. չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անունները”,- գրում է թերթը։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս