Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությանն էր մասնակցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Քանի որ վերջին շրջանում թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող “օֆշորային” կոռուպցիոն սկանդալը, “Առավոտը” պարոն դեսպանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին: Ջ. Հեֆերնը հարցը մինչեւ վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից` հեռանալով թեթեւակի ժպտալով”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Առավոտ. ԱՄՆ-ի դեսպանը օֆշորային սկանդալի մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ