ՀԺ.Թե ինչ է իրականում տեղի ունեցել ՀՅԴ-ի եվ Տիգրան Սարգսյանի միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթն անդրադարձել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ վարչապետին ուղղված խոսքերին, ըստ որի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, գրելով.
 
“”ՀԺ”-ին, այդուամենայնիվ, հաջողվեց պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանի աշխատակազմից զանգահարել են “Երկիր մեդիա” հեռուստաընկերություն, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Դաշնակցության վերահսկողության տակ և խնդրել, որ ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները չշոշափեն Տիգրան Սարգսյանի անվան հետ ուղղակի կապ ունեցող օֆշորային հայտնի պատմությունը։ Նշված լրատվամիջոցներն այս ընթացքում բավական հետևողականորեն և անկաշկանդ են լուսաբանել այդ պատմությունը։
 
Իսկ երբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արել է իր վերջին հայտարարությունը, վարչապետի “համբերության բաժակը լցվել է”։ Հիշեցնենք, Վարդանյանն ասել էր, թե վարչապետի ժամանակավոր հրաժարականը կնպաստի օֆշորային սկանդալի բացահայտմանը”
Մանրամասները ՀԺ-ի այսօրվա համարում




Լրահոս