Ժողովուրդ. Եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի, երեք պատգամավոր կլքեն կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից:
“Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ գործարար պատգամավորներն իրենց շրջապատում հայտարարել են, թե իրենց համար շատ “դաժան” կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեցին, թե իրականում նման բան չկա:
“Ա՜յ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ: Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձեւով եմ մտածում”,- մեզ հետ զրույցում ասաց նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը:
Առավել մանրամասն “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս