Երևանի Նոր Նորք վարչական շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Ահազանգը ոստիկանություն է ստացվել ժամը 17:40-ին:
Տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են արձակվել: Վիրավորներ, զոհեր չկան, ոչինչ չի հափշտակվել: Կատարվում են որոնողական աշխատանքներ կրակող անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյասնիկյան պողոտան փակ չէ»,-տեղեկացրին ոստիկանությունից: