Հանձնել են որսորդական հրացան, նռնակ եվ ինքնաձիգի 320 փամփուշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 14.15-ին, Ծովագյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել “ՏՕԶ-63” տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել “G-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 320 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս