Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 12-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ հողաշերտը լցվել է ավտոճանապարհին եւ այն դարձրել դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 6մ, լայն. 5 մ, բարձր. 0,7 մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված հատվածը, իսկ “Եղեգնաձորի ՃՇՇ” աշխատակիցները կատարել են մաքրման աշխատանքներ: Ժամը 05.54-ին ճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի: