«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցույան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 3-ն արդեն իսկ կողմ էին արտահայտվել: Զուրաբյանի պատասխան նամակից, սակայն, ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանը հետ է կանգնել տված համաձայնությունից:
Փաշինյանը բանակցել է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով եւս չի առարկել, որ հանձնաժողովներում տեղերը տրվեն Սասուն Միքայելյանին: Ամենայն հավանականությամբ, Դեմիրճյանի այս վարքագիծը խիստ զայրացրել է Լեւոն տեր-Պետրոսյանին, ով Ստեփան Դեմիրճյանին հրահանգել է հեռու մնալ Նիկոլ Փաշինյանից: Դեմիրճյանը թերեւս ՀԱԿ անդամ չէ, եւ ֆորմալ առումով ՀԺԿ անվանումով կուսակցության նախագահն է, սակայն զրկված է ամեն տեսակ ինքնուրույնությունից եւ ամբողջապես գտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ: Բոլորի համար տեսանելի է, որ Դեմիրճյանն ամեն ինչ անում է Տեր-Պետրոսյանի ցուցումով:
Իսկ ՀԺԿ-ն ՀԱԿ-ին պետք է միայն ընտրական հանձնաժողովներում տեղերը տնօրինելու համար: 2017-ի ընտրությունների ժամանակ այդ տեղերի վաճառքը մեծ եկամուտ է ապահովելու այդ կուսակցությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: