Հայկական Մուսկատ գինին լավագույնն է ճանաչվել աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 4-5-ին Ֆրանսիայում անցկացված Muscats du Monde (Աշխարհի լավագույն մուսկատները) 13-րդ միջազգային գինու մրցույթի շրջանակներում հաղթող է ճանաչվել”Արմենիա” գինու գործարանի արտադրած “Մուսկատ” սպիտակ քաղցր գինին: Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի 24 երկիր, ներկայացվել է գինու 224 օրինակ: Ժյուրիի կազմում են եղել ավելի քան 55 միջազգային փորձագետներ, որոնցից 55%-ը արտերկրից են եղել: Յուրաքանչյուր տարի Muscats du Monde մրցույթի ժամանակ հաղթող է ճանաչվում որակի բարձր չափանիշներին համապատասխանող գինին: Նշենք, որ հայկական “Մուսկատ” գինին առաջ է անցել ֆրանսիական, պորտուգալական, ավստրիական, բրազիլական գինիներից։




Լրահոս