Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում «Բավարիա» – «Յուվենտուս» դիմակայության երկրորդ հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» «Յուվենտուսի» հետ խաղում միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ վճռել դիմակայության ելքը: Հատկանշական է, որ մինչեւ 73-րդ րոպեն մյունխեցիները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն տանտերերը կարողացան հանդիպման վերջնամասում հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում եւս 2 գնդակ ուղարկել Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը:
«Բավարիան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 6:4 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: