Թուրքիան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ միանալ Եվրամիությանը: Այս մասին նա ասել է Handelsblatt պարբերականի հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի շրջանակներում միգրացիոն ճգնաժամի հարցով կնքված համաձայնագիրը չի նշանակում, որ Թուրքիան մոտ ժամանակներս կարող է միանալ Եվրամիությանը:

«Ներկա պահին Թուրքիան պատրաստ չէ միանալ Եվրամիությանը: Կարծում եմ, որ նման հնարավորություն չի լինի մոտական 10 տարվա ընթացքում»,-հայտարարել է Յունկերը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կհանի մինչև հունիսի վերջ: Դավութօղլուի խոսքով՝ «Անկարան պատրաստ է շարունակել ընդունել անօրինական ներգաղթյալներին՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս