Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Գևորգ Պ.-ի և Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել է էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի:
Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել են, որ դրանք գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: