
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս ծրագիրը բավական հաջողությունների է գրանցել և հիմա խնդիր է դրված ավելի աշխուժացնել ծրագիրը` ավելի երիտասարդ ընտանիքներ ներգրավելով:
Առաջարկվող փոփոխություններով առաջարկվում է վերանայել բնակարանի գինն ու տարիքային շեմը: Մինչ այժմ տրամադրվող բնակարանների գները չպետք է գերազանցեին 16 մլն դրամը, այժմ առաջարկվում է շեմը հասցնել 25 մլն դրամի: Մինչ այժմ ամուսինների տարիքային շեմի հանրագումարը չպետք է գերազանցեր 60-ը, իսկ այժմ այդ շեմը կսահմանվի 65: