
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց, որ մարտի 28-ը ոչ աշխատանքային օր է լինելու: Փոխարենն աշխատանքային կհամարվի ապրիլի 2-ը, որը շաբաթ օր է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Սուրբ Հարության տոնով, որն այս անգամ նշվում է մարտի 27-ին:
Միաժամանակ Դավիթ Հարությունյանը հայտնց, որ արդեն իսկ մշակված են Տոների և հիշատակի օրերի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները: «Բուն գաղափարն այն է, որ որոշ տոներ, որոնք սկզբունքորեն եղել են ոչ աշխատանքային, պատրաստ ենք աշխատանքային դարձնել», – մանրամասնեց նա, հավելելով, որ որոշ օրեր էլ կդառնան ոչ աշխատաքային: