Պուտինը պարգևատրել է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինն անձամբ պարգևատրել է ռուս զինծառայողներին, ովքեր առանձնացել են Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկովյան Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Հրավիրված էին ավելի քան 700 զինծառայողներ և ռազմատիեզերական ուժերի սպաներ, ցամաքային և ռազմածովային նավատորմի զորքերը, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները:

«Սիրիայում ռազմական գործողություններին ընթացքում Դուք գործել եք որպես իրական հայրենասեր զինծառայողներ: Հաջողությամբ հաղթահարել եք Ձեր առջև դրված խնդիրները: Հուսով եմ, որ հետագայում կգործեք արդյունավետ՝պաշտպանելով Հայրենիքը»,-ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահը պարգևատրել է 17 զինծառայողի, այդ թվում մեկ կնոջ, ով մասնակցել է Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդային գործողություններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս