
«Քրդստանի ազատագրման բազեներ» քրդական խմբավորումը ստանձնել է մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, փոխանցում է Reuters-ը: Կազմակերպությունն այն մասին հայտարարություն է տարածել իր կայքում:
Նույն խմբավորման զինյալները կազմակերպել էին փետրվարի 17-ի ահաբեկչությունն Անկարայում, որի արդյունքում 28 մարդ զոհվեց:
Մարտի 13-ին հզոր պայթյուն էր որոտացել Անկարայի կենտրոնական փողոցում: Ահաբեկչության հետևանքով 37 մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ ահաբեկչության կազմակերպիչները Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն են:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան