
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դադարեցրել է երկրի դիվանագիտական ներկայացուցչությունն Անկարայում, փոխանցում է Reuters-ը:
Գերմանացի դիվանագետները չեն նշում պատճառները, որի համար փակվել է դեսպանատունը, սակայն Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ պատճառը Թուրքիայի մայրաքաղաքում նախապատրաստվող ահաբեկչությունների սպառնալիքն է:
Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ-ն փակել է Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունն ու գերմանական դպրոցը:
Վերջին ամիսների ընթացքում Անկարայում 5 ահաբեկչություն է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ավելի քան 200 մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան