Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ շախմատիստները՝ Բարսելոնում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 83 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի արդյունքն է 5,5 միավոր:
7,5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Քրիստիան Կրուզը (Պերու):
Կարեն Մովսիսյանը՝ Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 408 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ տեղը: 8,5-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Էդուարդո Իտուրիզագան (Վենեսուելա), Մաքսիմ Ռոդշտեյնը (Իսրայել) եւ Ալեքսանդր Դելչեւը (Բուլղարիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Իտուրիզագան:




Լրահոս