«Հանրապետություն»-ը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում է Սասուն Միքայելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր հայտարարել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտապնելու մասին: Տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության: «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրություններին, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյան ընտրվելու համար»:




Լրահոս