«Ռեալ»-ը տրանսֆերի կհանի Իսկոյին ու Խամես Ռոդրիգեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է տրանսֆերի հանել իսպանացի Իսկոյին ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսին:

Պերեսը կարծում էր, որ Խամեսի ու Իսկոյի խաղը կփոխվի Զինեդին Զիդանի նշանակումից հետո, սակայն, ըստ նրա, դա տեղի չի ունեցել: Ամռանը «Ռեալ»-ը կփորձի վաճառել նրանց:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն 24 խաղում դարձել է 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 18 հանդիպման, խփել 5 գոլ եւ կատարել 6 արդյունավետ փոխանցում:




Լրահոս