Պռոշյանում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի Պռոշյան  համայնքում երեկ՝ հուլիսի 14-ին տեղի է ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ: 1310 ձայնով հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը: Համայնքում առաջադրված մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքել է 1240 ձայն, իսկ Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն և կարձանագրեն մինչև հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը,  ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը: Թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը եւ Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկ էին հայտնել:




Լրահոս