Պուտինը հայտնել է` որքան արժեցավ Սիրիայում ռազմական գործողությունները Ռուսաստանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ռուս զինծառայողների պարգևատրման արարողության ժամանակ հնչեցրել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների արժեքը, փոխանցում է Lifenews-ը:

Պուտինի խոսքով՝ ծախսվել է 33 միլիարդ ռուբլի, ֆինանսավորումն իրականացվել է ՌԴ ՊՆ-ի կողմից:

«Իհարկե, Սիրիայում ռազմական գործողությունները որոշակի ծախս են պահանջել, սակայն դրանց հիմնական մասը ՌԴ ՊՆ-ի հաշվի է իրականացվե` մոտ 33 միլիարդ ռուբլի»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի կիրառել Սիրիայում տեղակայված հակաօդային պաշտպանական համակարգերը այն դիրքերի ուղղությամբ, որոնք որպես սպառնալիք կհամարի:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական քարոզարշավի ընթացքում ծախսել է մոտ 38,4 միլիարդ ռուբլի (546 միլիոն դոլար):

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս