Երեւանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում, հուլիսի 13-ի երեկոյան, 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով. բալոնը բնակարանից դուրս է բերվել տեղի ուժերով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մերտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բալոնի պարունակության պարպվելը: