Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:




Լրահոս