Քրդերը հայտարարել են Սիրիայի դաշնայնացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդական 3 շրջան Սիրիայի հյուսիսում դաշնություն է հռչակել, փոխանցում է Reuters-ը:

Ջազիրայի, Քոբանիի և Ադրինի պատգամավորները Ռմեյլան քաղաքում համաժողովի ընթացքում քվեարկել են դաշնության ստեղծման մասին հռչակագրի օգտին:

Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ չի ճանաչում նման որոշումն ու այն անօրինական է համարում:

«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը նախազգուշացնում է, որ Սիրիայի տարածքային միասնականության ցանկացած խախտում կդիտվի որպես սահմանադրության, ազգային միասնականության և միջազգային համաձայնագրի դեմ ուղղված գործողություն»,-ասվում է պաշտոնական Դամասկոսի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի և աջակցվել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս