Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Շորժա գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և “ԱԿՄ” ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 48 փամփուշտ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունը, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննությ ուն: