Երեւանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլեկտրական ենթակայանի պատը հուլիսի 14-ին, ժամը 15:00-ի սահմաններում, փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Պարզվել է, որ փլուզվել են տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը (20 խմ) եւ ենթակայանի արտաքին պատը (30-40 քմ). տուժածներ չկան: Թաղամասն ամբողջությամբ հոսանքազրկվել է: Ըստ որոշ լուրերի՝ փլուզման պատճառն այդ տարածքում իրականացվող շինարարությունն է: