Որ տեղն է զբաղեցնում Հայաստանը աշխարհի երջանիկ երկրների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Երջանկության համաշխարհային չորրորդ զեկույցի՝ Դանիան ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը, աֆրիկյան Բուրունդի երկիրը՝ ամենադժբախտը:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի կողմից հրապարակված զեկույցը
հիմնված է «Գելափ»-ի (Gallup World Poll) 2013-2015 թվականների տվյալների վերլուծության վրա, որը կատարվել է 1000 մարդու շրջանում ամեն տարի իրականացվող հարցումների միջոցով:

Ըստ զեկույցի՝ ցանկը գլխավորում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, որոնք ունեն հզոր անվտանգության համակարգեր:

156 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը՝ իր հետևում թողնելով Վրաստանին-126, սակայն զիջելով Ադրբեջանին-81 և Թուրքիային-78:

ԱՄՆ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, Միացյալ Թագավորությունը՝ 23, Ռուսաստանը՝  56:

Ցանկը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի երկիրը, որտեղ տիրում է շատ սուր քաղաքական խռովությունների և բռնության սպառնալիքի մթնոլորտ: Այն ավելի վատ վիճակում է և մեկ հորիզոնականով զիջում է Սիրիային, որտեղ քաղաքացիական պատերազմը վերջին տարիների ընթացքում խլել է 250 հազար մարդու կյանք:

Ուսումնասիրությունը հիմնված է 6 հիմնական կատեգորիաների վրա՝ համախառն ներքին արդյունք (ապրանքների և ծառայությունների բաշխում), սոցիալական աջակցություն, ավելի լավ կյանքի ակնկալիք, անձնական ազատություն, բարեգործության և կոռուպցիայի ընկալունակություն:

Զեկույցը ցույց է տալիս, որ մարդիկ երջանիկ են այն հասարակության մեջ, որտեղ համեմատաբար հավասարություն կա: Որքան մեծ է հասարակության մեջ երջանիկ զգալու տարբերությունը, այդքան ավելի  լայնատարած է դժբախտության մթնոլորտը:

Սյուզի Մուրադյան




Լրահոս