Փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզում, հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:Պարզվել է, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):
 
Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավարտել են Նաիրի փողոցի թիվ 2, 2/1 եւ Ռ.Գասպարյան փողոցի թիվ 8 տան նկուղներից ջրահեռացման աշխատանքները:




Լրահոս