Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Մուրացան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արամ Թ.-ին, 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին և 1982 թ. ծնված Արշակ Գ.-ին՝ «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Արշակ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ապակե կաթոցիչ և մանրացրած, չորացրած դեղնականաչավուն բուսական զանգված:
Արշակ Գ.-ն հայտարարել է, որ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, իր անձնական օգտագործման համար է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: