Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Ռեյկյավիկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարսգյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը ավարտեցին ելույթները Ռեյկյավիկի բաց առաջնությունում:

Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը 10 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր՝  կիսեցին 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հաշվարկից հետո Մովսիսյանը զբաղեցրեց 6-րդ, իսկ Մելքումյանը 9-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 18-րդ տեղը:

Հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Աբիջեթ Գուպտան։ Ռեյկյավիկի բաց առաջնությանը այս տարի մասնակցում էին 31 երկրի 235 շախմատիստներ:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս