Նախկին տեղակալը խոշոր չափի գումար է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ, հուլիսի 12-ին, ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս