Մարտի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցելԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը ևերկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակովկազմակերպված միջոցառմանը:
ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծելշարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ,Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը և հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակովՎաշինգտոնում գտնվող Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը: Միջացառումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։
Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել Արցախի և Հայաստանիանվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախիժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնիգործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնիառջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:
Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական և եզդիականքաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և ամերիկահայ համայնքի անդամներ: