
«Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ մտադիր չէ իսպանական ակումբ տեղափոխվել:
«Ես չեմ վեադառնա Իսպանիա: Ես այդ երկրում արդեն փորձ ստացել եմ և այդ էջը փակել եմ ինձ համար», – Ագուերոյի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հույս ունի ձեռք բերել Ագուերոյին: