Ազգային ժողովի քառօրյա նիստերի ժամանակ հաճախ է պատահում, որ քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում: Դա ամենից հաճախ տեղի է ունենում հինգշաբթի օրերին, երբ քառօրյայի վերջին օրը պատգամավորները գերադասում են նիստերի չներկայանալ:
Այսօր ևս բացառություն չէր: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այսօր Ազգային ժողովում, երբ հարց էր ներկայացնում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, դահլիճը գրեթե կիսադատարկ էր: