Սպանության սպառնալիքներ տվողը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժնում գրությամբ ստացվել է Ջրաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ս.-ի դիմումն այն մասին, որ հուլիսի 10-ին նույն գյուղի բնակիչ Քյարամ Ու.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիք է տվել իր որդուն` 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ին:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 14-ին, ժամը 20.10-ին, Քյարամ Ու.-ն ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:




Լրահոս