Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում, որպեսզի իր հովանավորյալ, անցած անգամ իր աջակցությամբ ընտրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվի։ Նկատի ունենալով, որ մարզը հանձնվել է դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, Սահակյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՅԴ դիրքերը չամրապնդվեն։

«Այո, պաշտպանում եմ Սարգիս Արամյանին, որը ՀՀԿ-ի թեկնածուն է»,– չհերքեց Սահակյանը։ Իսկ ՀՅԴ-ական մարզպետը կօգտագործի՞ վարչական լծակները, ՀՅԴ-ն էլ թեկնածու ունի։ «Հարցրեք իրեն»։ Գյոզալյանի կադրային ջարդի մասին էլ ասաց. «Չկա նման բան, Կարենի դիմումն էլ ես եմ ստորագրել»։ Խոսքն իր օգնական Կարեն Տոնոյանի մասին է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս