Նիկոլենք բռնել են արևմտամետ ուժ դառնալու ճանապարհը. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է: Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ հայտնվում էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան միջոցառումների առաջին շարքերում, «ընկերություն» անում ռուսոֆիլ «Ալյանսի» եւ նրա լիդերի հետ, այժմ արդեն, երբ պառակտման շեմին են հայաստանյան արեւմտամետ ուժերը, եւ մեկը մյուսի նկատմամբ ահավոր «լիչնիյ նեպրիյազն» ունի Նիկոլենք բռնել են բացահայտ արեւմտամետ ուժ դառնալու ճանապարհը, որպեսզի Արեւմուտքը թե ֆինանսական, թե մնացյալ «խաղադրույքները» դնի իրենց վրա:

Սա ՔՊ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, Հրազդանի ընտրություններում, մի քանի անգամ այդ ընտրություններում պարտված Սասուն Միքայելյանի հաղթանակն ապահովելու համար, որպես խորհրդարանական ընտրությունների լուրջ փորձաքար:

Ասում են նաեւ, թե Հրազդանի ընտրություններում Նիկոլենք կիրառելու են նաեւ լրջագույն արեւմտյան քաղտեխնոլոգիաներ՝ վերջնականապես հիասթափեցնելով իրենց ռուս «պորտնյորներին», որոնք հենց ամենասկզբից էլ չէին հավատում Նիկոլենց ռուսասիրությանը` հաշվի առնելով համակիրների հակապուտինյան մեծ ակտիվությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս