Ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին նոր պատուհաս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող մոտեցումներից մեկը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին պատուհաս դառնալ: Խոսքն այն պահանջի մասին է, ըստ որի՝ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում: Օրինակ՝ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ապրում է 2 հազար 769 ասորի կամ 2 հազար 176 քուրդ:

Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի պահանջվող չափորոշիչներին բավարարող, 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենի լավ իմացությամբ ասորիների կամ քրդերի թիվը լավագույն դեպքում կարող է մի քանի հարյուր լինել: Սակայն ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է լինելու երկուական ասորի, քուրդ, եզդի եւ ռուս թեկնածուներ առաջադրել: Բայց քաղաքական առումով մշտապես չեզոքություն պահպանած փոքրամասնությունները դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որեւէ կուսակցությունում ընդգրկվել: Արդյունքում այդ ընդդիմադիր կուսակցությունը իրավունք չի ունենա ընտրություններին մասնակցել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս