Կալիֆոռնիայում 4 մարդու վիրավորած ուսանողը հարձակման ժամանակ ոգեշնչվել է ԻՊ գործունեությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի քոլեջներից մեկում 4 մարդու վիրավորած ուսանողը հարձակման ժամանակ ոգեշնչվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործունեությամբ, փոխանցում է Associated Press-ը:

Հետաքննությունների բյուրոյում ենթադրում են, որ 18-ամյա Ֆեյսալ Մուհամեդը շաբաթներ շարունակ համացանցում դիտել է ծայրահեղականների հոլովակներն ու այցելել նրանց կայքերը:

Բացի այդ, բերման ենթարկելու ժամանակ նրա պայուսակում հայտնաբերվել են ահաբեկիչների դրոշն ու ձեռագիր մանիֆեստը:

Ուսանողը մտադիր է եղել դիմել արտակարգ ծառայություններին, այնուհետև ոստիկաններից մեկի զենքը հափշտակել: 2 ուսանողի դանակի հարված հասցնելուց հետո սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Նյու Յորքի բնակիչը ազատազրկվել է 22,5 տարով՝ ԻՊ-ի շարքերը համալրելու համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս