Քաղաքացին ընկել էր հատակին եվ չէր կարողանում բացել դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 15-ին` ժամը 10.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 16 բ շենքի 24-րդ բնակարանի բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.34-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին ընկած հայտնաբերել 1932 թ. ծնված Սիրանույշ Կարապետյանին: Շտապ օգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոն:




Լրահոս