Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետությունում հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, իսկ օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի: Երևանում՝ հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 




Լրահոս