Արցախյան պատերազմի հաշմանդամի ընտանիքը խայտառակ պայմաններում է ապրում և հայցում է մեր օգնությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե» սոցիալական ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել.

«1970 թվականին ծնված Ռազմիկ Օսիպյանի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսաշող գյուղում: Ռազմիկը Հայաստան է եկել Շահումյանի շրջանի Բուղլուզ գյուղից, արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսնացել է և ունի երեք որդի: Ավագը, ով ծնվել է 1997 թվականին, արդեն պետք է զորակոչվեր բանակ, սակայն առողջական խնդիրների պատճառով ծառայությունը մեկ տարով հետաձգվել է, 2-րդ որդին էլ ծնվել է 1999 թվականին, իսկ կրտսերը՝ 2007-ին:

Գյուղում աշխատանք չունեն, սեփականություն չունեն՝ ո՛չ տուն, ո՛չ հող, ո՛չ անասուն, ապրում են գյուղապետարանի կողմից հատկացված մի սարսափելի վիճակում գտնվող բնակարանում: Երազում են գոնե ունենան մեկ կով ,որ կարողանան իրենց կաթն ու մածունն ունենալ: Երբ ավագ որդին դարձել է 18 տարեկան, զրկվել են նաև սոցիալական նպաստից: Գյուղը նույնիսկ չունի հասարակական տրանսպորտ, որ գյուղացին կարողանա առիթի դեպքում գնալ շրջկենտրոն, նույնիսկ բուժկետ չկա:

Ընտանիքը դիմում է հանրության աջակցությանը: Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել +37494 747 933, +37498 589 096 հեռախոսահամարներով»:

Razmik (1)

Razmik (2)

Razmik (3)

Razmik (4)

Razmik (6)




Լրահոս