ՌԴ ՆԳՆ գլխավոր քննչական վարչության Մոսկվայի բաժնի քննիչը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել ավտոբուսին բախված “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչ Հարությունյանին, ով համարվում է Նոր Մոսկվայում ճանապարհա-տրանսպորտային խոշոր պատահարի ենթադրյալ մեղավորը,- գրում է RBK-ն:
Ոստիկանության տվյալներով՝ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան): 46-ամյա հայ վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Հայ վարորդը ՌԴ էր մեկնել մեկ տարի առաջ զոհված որդու գերեզմանաքարի համար գումար աշխատելու նպատակով։ Այդ մասին HTB-ի լրագրողներին բացառիկ հարցազրույցի ընթացքում պատմել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Տեղում զոհվել էր 12 մարդ, ևս 6-ը՝ հիվանդանոցում: Ներկայում հիվանդանոցներում է գտնվում 32 տուժած: