Բաքվի Սաբուչինյան շրջանի Նարդարան ավանում 43-ամյա տղամարդը վեճի ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը: Կինը տեղում մահացել է:
Նա երեք մանկահասակ երեխաների մայր էր: Տղամարդը ձերբակալված է: Տեղեկություն կա, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: