
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական քննությունը: Այսօր ևս հրապարակվեցին գործի նյութերը:
Հրապարակված նյութերում խոսվում է պոմպակայանի մասին, որտեղ, հավանաբար, թաքնված է եղել Պերմյակովը: Այստեղից առկա են լուսանկարներ:
Նշենք, որ դատարանի հարցին` կկարողանա՞ր մեղադրյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարյան ցրտին մնալ կայանում, պատասխան է տրվել, թե այնեղ ծածկոց է եղել:
Ուղիղ միացումը` Ազատության: