Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ապստամբների դեմ ավիահարվածների դադարեցման մասին, փոխանցում է Korrespondent-ը:
Եմենի կառավարության աջակցությամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան մեկ տարի առաջ սկսել էր ապստամբների դեմ ավիահարվածները:
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցչի խոսքով՝ կոալիցիան շարունակում է օդից աջակցել Եմենի զորքերին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կոալիցիայի ուժերի ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թվում 22 երեխա կա:
Կոնֆլիկտի արդյունքում զոհվել է ավելի քան 6200 խաղաղ բնակիչ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան